Մահացել է Կարեն Աբազյանը
Մահացել է Տավուշի Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Կարեն Աբազյանը։ Նա 47 տարեկան էր։
«Նոյեմբերյանի համայնքապետարանը ցավակցություն է հայտնում կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Աբազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ապրած տարիներին եղել են ընկեր, գործընկեր և պարզապես համայնքի բնակիչ, որ ճանաչել, հարգել ու սիրել են նրան՝ ի սկզբանե որպես հարգարժան մարդու և համայնքի ղեկավարի»,-գուժում է Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ վերջին ընտրություններում նա Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել ՔՊ կողմից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնակատար։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ն ոչ մի կերպ չի հաշտվում իր պարտության հետ և որոշել է հարամել Նոյեմբերյանի համայնքապետի երդմնակալությունը
- Նոյեմբերյանի քաղաքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում