ՀԱՊԿ շտաբ. Վաշինգտոնը և Բրյուսելը, չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ձգտում են պարտադրել իրենց անվտանգության մոդելը
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք սրտի, բնութագրվում է բարդ ու լարված։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ կենտրոնակայանի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի կործանարար գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը Կազմակերպության շուրջ և դրա անդամ առանձին պետություններում», - ասել է նա:
ՀԱՊԿ պաշտոնյայի խոսքով, կազմակերպության ուշադրության կենտրոնում են նաև
ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի խթանումը Բելառուսի և Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ, ինչպես նաև Ուկրաինայի ռազմական ակտիվության աճը Բալթյան երկրների ագրեսիվ հռետորաբանության և ճգնաժամի ֆոնին։
«Այս ֆոնին առանձին երկրների՝ Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծոցի ռեսուրսներին հասանելի դառնալու ու Կենտրոնական Ասիա ուղիղ մուտք ունենալու փորձերը,
հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության բարձր պոտենցիալը, նպաստում են ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի սրմանը։ Այստեղ հակամարտությունների ներուժը շարունակում է աճել՝ առաջին հերթին առանձին պետությունների միջև չլուծված տարածքային խնդիրների պատճառով։ Ռուսաստանը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում»,-ասել է Սիդորովը։
Նրա խոսքով, դրա հետ մեկտեղ Վաշինգտոնն ու Բրյուսելը, չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, ունենալով հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականը, ձգտում են պարտադրել անվտանգության մոդելի իրենց ձևաչափը և չեզոքացնել կազմակերպության ջանքերն այս ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ-ինը՝ ժամանում. Փաշինյան
- Զախարովան անհեթեթ է համարում հայտարարությունները, թե ՌԴ-ն վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար
- Կրեմլից արձագանքել են ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու հայտարարությանը
- Զախարովա. ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան
- Զախարովա. Մոսկվան ակնկալում է շատ մոտ ժամանակում Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնում
- «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին