Քանի որ դուք այստեղ եք՝ չենք կարողանալու լղոզել, հիմա ինչո՞ւ եք կռիվ անում. Հրաչյա Սարգսյանը՝ Անի Խաչատրյանին
«Այս մի ամսվա ընթացքում հետ ենք սովորել, ինչպես հասկացա»,-Երևանի ավագանու նիստում չկայացած հերթական քվեարկությունից հետո հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նկատի ունենալով մեկ ամսից ավել ավագանու նիստեր չգումարելը:
Ավագանին մի քանի անհաջող քվեարկությունից հետո միայն կարողացավ հաստատել չզեկուցվող և զեկուցվող հարցերի փաթեթները:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց չզեկուցվող հարցերի փաթեթից 8-րդ հարցը դարձնել զեկուցվող, քանի որ նման մեկ այլ նախագիծ, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը, զեկուցվող է:
«Ինչ ուզում մտցնում եք տակը, այդպես չի լինում չզեկուցվողներ: Ինչը ձեզ ձեռք չի տալիս՝ հարմար վերնագրով գրում և անցկացնում եք»,-հայտարարեց Անի Խաչատրյանը:
Հրաչյա Սարգսյանը, նկատի ունենալով՝ կառավարության նիստերը, հայտարարեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթով աշխատակարգ կա նաև Ազգային ժողովում և պետք չէ բարդացնել:
«Հիմա չեմ ուզում այդ դիսկուրսն անեմ: Հարցերը ժամանակին բաժանվել են, եթե հարցադրումներ ունեիք, ապա ոչ միայն այստեղ ելույթներ ունենալու, Ֆեյսբուքում քոմենթ գրելու և լայքեր հավաքելու համար էին դրանք, այլ խնդրում եմ այդ հարցադրումները գրեիք քննարկեինք»,-հայտարարեց քաղաքապետը և հարցրեց, թե մինչ այս չզեկուցվող հարցերի հետ կապված որևէ դիտարկում եղել է ավագանու անդամներից:
Անի Խաչատրյանը տեղից կրկնեց իր հիմնավորումները:
«Տիկին խաչատրյան խնդրում եմ լսենք իրար, բազար մի սարքեք»,-ասաց քաղաքապետը:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ասաց, թե լղոզելու են հարցրեը:
«Տիկի՛ն Խաչատրյան, քանի որ դուք այստեղ եք՝ չենք կարողանալու լղոզել, հիմա ինչո՞ւ եք կռիվ անում»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան