Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային 10 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն տրամադրելու ուղղությամբ
Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային 10 միլիարդ դոլարի բյուջետային օգնության հաստատման ուղղությամբ և պատրաստվում է հաջորդ շաբաթ հայտարարել ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Washington Post»-ին։
«Ջո Բայդենի վարչակազմը նաև աշխատում է Կոնգրեսի հետ՝ հաստատելու ևս 10 միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն Ուկրաինային,սպասվում է, որ վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի ռազմական օգնության ևս մեկ մեծ փաթեթի և Կրեմլի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին մոտավորապես նույն ժամանակ», - ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները ռազմական օգնության մատակարարումներով աջակցում են Կիևին, աջակցության ծրագրերի արժեքը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կազմում:
Մոսկվան, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը, իսկ արևմտյան սպառազինությամբ տրանսպորտը դառնում է օրինական թիրախ ռուսական բանակի համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Կիևին ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի և ավելի մեծ հեռահարության հրթիռներ
- ԱՄՆ-ն Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարի. Բայդեն
- ԱՄՆ-ը կիսով չափ ավելացրել է զենքի վաճառքը՝ Ուկրաինային աջակցելու պատճառով
- ԱՄՆ-ը Ուկրաինային 150 միլիոն դոլոր է հատկացրել պաշտպանական նպատակների համար