Թուրքիայում ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստները ծեծել են իրար
Թուրքական հյուրանոցներից մեկում փետրվարի 13-ի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել ուկրաինական «Մինայ» ակումբի և Յարոսլավլի «Շիննիկի» խաղացողների միջև։
«Շիննիկ» ակումբի բժիշկ Գարեգին Աղախանյանը հայտնել է, որ ռուս խաղացողները ծեծկռտուքի հետևանքով թեթև վնասվածքներ ունեն։
«Կան թեթև վնասվածքներ և կապտուկներ, որոնցից երկուսը` փոքր կտրվածքներով։ Խաղացողների հետ ամեն ինչ կարգին է»,- նրա խոսքերը մեջբերում է Լենտա.ռու կայքը։
Գազետա.ռու-ն գրում է, որ «Շիննիկի» և «Մինաժի» խաղացողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Միջադեպի հետևանքով երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ թեթև վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ ծեծկռտուքը սկսվել է այն բանի հետո, երբ «Մինայի» ներկայացուցիչները «Շիննիկի» թիմի ղեկավարից պահանջել են երգել Ուկրաինայի հիմնը։
Այնուհետև ուկրաինական ակումբի մի քանի խաղացող վերելակում ծեծի են ենթարկել «Շիննիկի» խաղացողին։ Յարոսլավլի խաղացողներն էլ իրենց թիմակցի են օգնության հասել, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, հյուրանոց են կանչել ոստիկանություն և շտապօգնություն։
Դեպքից հետո ռուսական ակումբի ֆուտբոլիստները տեղափոխվելու են թուրքական մեկ այլ հյուրանոց։
Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) հայտնել էր, որ հավաքի կազմակերպիչներն ու հյուրանոցը չեն կարողացել ապահովել «Շիննիկի» խաղացողների անվտանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան