Մոլդովայի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը
Այսօր Մոլդովայի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ kp.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Air Moldova-ն։
«Այս պահին Մոլդովայի օդային տարածքը փակ է, մենք սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Այսօրվա չվացուցակը փոփոխության է ենթարկվելու»,- ասվում է ավիաընկերության սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նախօրեին Մոլդովայի նախագահը հայտարարել էր հանրապետությունում նախապատրաստվող սահմանադրական կարգը փոխելու փորձի մասին՝ դրանում մեղադրելով մի քանի ընդդիմադիր ուժերի։ Պետության ղեկավարը դիմել է խորհրդարանին՝ կոչ անելով արագ մշակել մի նախագիծ, որը հատուկ ծառայություններին «համապատասխան ռիսկերի դեմ պայքարելու հնարավորություն» կտա։
Ավելի ուշ, ընդդիմադիր կուսակցություններից մեկի փոխնախագահը հանրապետության ղեկավարին մեղադրել էր իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները