ՓՊ-ը դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրել է․
«ՀՀ փաստաբանների պալատը, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած հակաիրավական վարքագծին, դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով նաև միջազգային կառույցների կոշտ արձագանքը:
Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի արդյունքում ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձնաց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:
Հիշեցնենք, որ 09.02.2023թ. Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ գործադրվել էր բռնություն»:
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. Այս պահին փաստաբանները փորձում են այնպես անել, որ քննիչի և ոստիկանի պաշտոնը բծավոր տիֆի պես ատելի չդառնա
- Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել
- Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Ոստիկանության պարզաբանումը՝ փաստաբանների նկատմամբ բռնության միջադեպի վերաբերյալ