Հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն․ Դեսպան
Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
«ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:
Դեսպանն ընդգծել է, որ հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը»,-ասվում է հաղորդագրությունում: