«Նայեք, անբարոյականներ են». Ադրբեջանցիների իրական մտադրությունների մասին հերթական տեսանյութն է հրապարակել Թաթոյանը
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ։
Ըստ նրա, այն բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները:
«Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:
Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:
Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»»,-մանրամասնում է նախկին ՄԻՊ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան