Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ. Արմեն Գրիգորյան
«Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա։ Մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև, Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային իր գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա։
«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով, հայկական կողմը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, հիմա հայկական կողմն է աշխատում խաղաղության տեքստի վրա, կարծում է, հնարավորինս շուտ տեքստը պատրաստ կլինի ու կփոխանցվի Ադրբեջանին. «Այս պահին չեմ կարող ասել, թե փոխանցումը ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի այդ մասին»։
Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ այս պահին քննարկվող, մշակվող, պարբերաբար միմյանց փոխանցվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, թե՞ ոչ, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում։
Ես հասկանում եմ, որ հանրությունը հստակ բաներ է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է ու եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ։ Կարող է որոշ կետերում համաձայնություն լինել։ Գիտեք, որ մենք արդեն համաձայնել ենք Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց դա դեռ չի նշանակում, որ դա վերջնական համաձայնեցված է։ Բանակցությունների գործընթաց է ու վերջնական համաձայնության կարիք կա բոլոր հարցերում»։
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանին որևէ մեկը որևէ բան չի պարտադրում. «Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել, Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել։ Առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ. 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, լայնածավալ հարձակում տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին և, այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով»։
Նա նշեց, որ իրենք, բնականաբար, Մոսկվայի գործընկերների հետ պարբերաբար խոսում են բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, հարցերը քննարկում են իրար հետ, ներկայացնում են հայկական կողմի մոտեցումներն ու բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ քարտուղարն ու Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները
- Դուք էիք խոսում խաղաղության մասին և դուք բերեցիք պատերազմ.Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
- Չավուշօղլու. «Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել»
- Պետդեպ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացումը կարևոր նշանակություն ունի Բլինքենի համար
- Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը. Փաշինյան
- ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ․ Տոյվո Կլաար
- Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները, սպասում է արձագանքի․ Արարատ Միրզոյան
- Գոնե մինչ այս պահն ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Արարատ Միրզոյան
- Ինչքան ոչ խաղաղության օրակարգն է Հայաստանին բերում սպառնալիքներ, այնքան էլ՝ խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում չի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան