Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարում նորածիններին հանձնել են Ծառուկյանի նվիրած խաչերը
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի կողմից շրջափակման օրերին Արցախում ծնված երեխաների համար նախատեսված օրհնված խաչերի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
«Խորհրդանշական այս ակցիան լավագույնս է ապացուցում, որ Արցախը մենակ չէ ու որ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան ու մեր մեր հպարտությունը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:
Թո՛ղ օրհնված այս խաչերը լույս ու հույս բերեն Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներին...»,-հավելում է ԲՀԿ-ական գործիչ Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին
- Ծառուկյանը որոշել է Արցախում շրջափակման ընթացքում ծնված երեխաներին խաչեր նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում