Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը
Մարտի երկուսին Սերբիայում կմեկնարկի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մրցավայր մեկնելու ցանկությամբ են նախապատրաստվում Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը:
Նրանց ուսումնամարզական հավաքը կավարտվի փետրվարի 26-ին:
Նախկին Հարավսլավիայի մեկ այլ երկրում՝ Սերբիայում, մարտի 18-ից իրենց հարաբերությունները կորոշեն Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները: Նրանց թվում կլինեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: