Շաhնազարով. Այսօր ականատես ենք այն գաղափարախոսության փլուզմանը, որով ապրել ենք վերջին 30 տարիներին
Ռուս ռեժիսոր Կարեն Շաhնազարովի կարծիքով, այսօր ականատես են այն գաղափարախոսության փլուզմանը, որով ապրել են վերջին 30 տարիներին։ Դժվար է խոստովանել, բայց դա պետք է անել:
«Ռուսական ներկայիս տնտեսության մոդելը զարգացում չի տա։ Այո՛, արտադրություն կլինեն, բայց զարգացում՝ ոչ։ Որովհետև այս պայմաններում զարգացումը կարող է իրականացվել խորհրդային մոդելի շրջանակներում, որը չեղարկվեց, կշտամբեցին, բայց որը Չինաստանը պահպանեց»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Կարեն Շահնազարովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում։
Նրա կարծիքով, խորհրդային համակարգում մինուսները շատ էին։ Բայց, այնուամենայնիվ, խորհրդային կինոարտադրությունը բացարձակապես ամեն ինչ արտադրեց։
«Բոլորը! Տեսախցիկներ, աշխարհի լավագույն մոնտաժային սեղաններ, ժապավեն, ձայն։ Տեսախցիկները լավագույնը չէին, բայց աշխատել են, դրանց վրա նկարել են Գայդայը, Միխալկովը, Տարկովսկին, Կոնչալովսկին»,- ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ ամեն ինչ կար, բայց ամեն ինչ փակ էր։
«Ես կարծում էի, որ պետք է կատարելագործվենք, բայց մենք այլ ճանապարհով գնացինք։ Հիմա ի՞նչ ունենք։ Հիմա մենք կինոյում ոչ մի բան չենք արտադրում, ոչ մի մետաղալար՝ բացարձակապես ոչինչ։ Եվ ոչ մի մղում չկա, որ արտադրենք», - խոստովանել է փորձագետը։
Ըստ նրա, ներկայիս տնտեսական մոդելի դեպքում զարգացում չի լինի. տեխնոլոգիաներ ունենալու համար պետք է նաև Պետական պլան։
«Դա պետք է լինի վերևից որոշված, պետք է լինի փոփոխությունների անհրաժեշտության ըմբռնում։ Եվ դա պետք է արվի արագ, քանի որ մենք կանգնած ենք պատմության ամենադժվար մարտահրավերի առաջ»,- ասել է Կարեն Շահնազարովը։