ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում
«Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պետք է տեղի ոնենային Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է երկրում խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության անցկացման աննպատակահարմարության մասին:
«Եզրափակիչ փուլում Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտությունների խնդիրները, ճգնաժամային գոտում կարգավորումը, ինչպես նաև խաղաղապահ գործողություն՝ օգտագործելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները՝ խաղաղության և անվտանգության պահպանման շահերից ելնելով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։
ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը, կապված Հայաստանի դիրքորոշման հետ, կազմակերպության զորավարժությունների փոխանցումն անվանել է ցանկացած պետության իրավունք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան