ՀԱՊԿ շտաբի ղեկավարը չի բացառում տարածաշրջանում լարվածության աճը
«Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր ԶՈւ ներուժը՝ իրականացնելով համակարգված բարեփոխումներ և անցնելով թուրքական չափանիշներին անձնակազմի վերապատրաստման և ՆԱՏՕ-ի արտադրության զենքի և տեխնիկայի մատակարարման միջոցով»,- այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
Նա նշել է, որ այդ ֆոնին Իրանն իրականացնում է Հարավային Կովկասի գործերին տարածաշրջանից դուրս խաղացողների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջամտության հակազդեցության քաղաքականություն՝ միաժամանակ իրականացնելով նոր զինատեսակների ցուցադրություն ու անցկացնելով լայնածավալ զորավարժություններ։
«Այդ փաստն առաջացնում է Արևմտյան երկրների բացասական ռեակցիան ու հանդիսանում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) իրականացման շահարկումների պատճառներից մեկը։ Բացի այդ, այս տարվա հունվարի վերջին հարվածներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչպես նաև դիվերսիաներին իրանական ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա, հավանաբար կհետևեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում
- ՀԱՊԿ շտաբ. Վաշինգտոնը և Բրյուսելը, չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ձգտում են պարտադրել իրենց անվտանգության մոդելը
- Լավրով. Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան