Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին
Նախօրեին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպել են Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։Այս մասին տեղեկանում ենք Հալեպում Հայաստանի հյուպատոսությունից։
Բ.Բադալյանը խորին ցավակցություն է հայտնել Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։
Բ.Բադալյանը նշել է, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնել Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հ.Դիյաբը դրվատանքի խոսքեր է ուղղել հայ փրկարարներին` հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը։
Հալեպի նահանգապետ Հ.Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բ.Բադալյանը կարծիքներ են փոխանակլ հայ֊սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար շատ կարևոր էր այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի․ Դեսպան
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհվել է 13 հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Հալեպում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին
- Հալեպում հայ փրկարարներն այցելել են Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
- Ասադն ու կինն այցելել են Հալեպ
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
- Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին