Ռուսաստանը կդիտարկի Թուրքիային մարտական ինքնաթիռների մատակարարման հայտերը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու հայտեր քննարկել, եթե լինի Անկարայի էական շահագրգռվածությունը: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հարցը, եթե ամերիկյան F-16-ների գործարքը ձախողվի։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծում մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի` F-16: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում: Պետդեպարտամենտը լոբբինգ է անում դրա համար՝ համոզելով կոնգրեսականներին, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»։
«Եթե Անկարան շահագրգռված է ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերմամբ, այդ թվում՝ ռազմական ավիացիայի ոլորտում, Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները կմշակեն համապատասխան հարցումները»,-ասել է դիվանագետը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում։
Փիլիպսոնն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հայրենական ձեռնարկություններն ի վիճակի են լիովին բավարարել իրենց բանակի կարիքները և ցանկացած ուղղությամբ, այդ թվում՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների։
«Միևնույն ժամանակ մենք չենք բացառում այլոց ստեղծածներից օգտվելու հնարավորությունը»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Թուրքիային F-16 կործանիչներ չի տրամադրի. Պաշտոնաթող գեներալ
- ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները
- ԱՄՆ-ը հանում է Թուրքիայի դեմ սահմանած F-16-երի գործարքի սահմանափակումները
- Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը
- Պաշտոնապես ճանաչելով 1915 թվականի ողբերգությունը որպես ցեղասպանություն` Նահանգները կվնասի ԱՄՆ – Թուրքիա ռազմավարական հարաբերությ