Սոս Հակոբյան. Այս պահին փաստաբանները փորձում են այնպես անել, որ քննիչի և ոստիկանի պաշտոնը բծավոր տիֆի պես ատելի չդառնա
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Վատ շենքեր կառուցողները մնում են իրենց կառուցած անորակ շենքների փլատակների տակ...
Սա, թերևս չոր իրականություն է, թե ուղղակի իմաստով (օրինակներ՝ Հայաստան 1988թ., Թուրքիա և Սիրիա 2023թ.), թե անուղղակի իմաստով։
Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանի աթոռը անապատացրած, դատավորներին բռով պաշտոնազրկած և հետապդնած, փաստաբաններին ծեծած ռեժիմը շուտով հայտվելու է այդ որդնած դատական համակարգի ձեռքում, երբ որևէ բարձրակարգ փաստաբան չի ուզենալու նեցուկ լինել, պաշտպանել դատաիրավական համակարգը քանդած և փոխարենը հողե տնակներ կառուցած նախկին իշխանավորներին, ոստիկանապետերին, նախարարներին, գլխավոր դատախազներին։
Ոճրագործների կեղտոտ ձեռնոցի դեր խաղացող տարատեսակ քննիչների, ոստիկանների, օպերլիազորների մասին չեմ էլ խոսում. դուք ոչ միայն մնալու եք համակարգի փլատակների տակ՝ ձեր մասին ոչ մեկ ոչինչ չի հիշելու, բացի ձեր ժառանգներից, որոնք ամաչելու են ու գլուխ են խոնարհելու իրենց ամբողջ կյանքում, զուտ այն պատճառով, որ իրենց հայրը անպատվաբեր դարձած աշխատանք է ունեցել ոստիկանի կամ քննիչի կարգավիճակով։
Զավեշտալին նա է, որ այս պահին փաստաբաններն են, որ փորձում են անել այնպես, որ քննիչի և ոստիկանի պաշտոնը բծավոր տիֆի պես ատելի և եղկելի կարգավիճակ չդառնա, որ էդ քննիչները վաղը հնարավորություն ունենան ակնկալել, որ համակարգը իրենց սխալի դեպքում, ոչ թե կխժռի իրենց նողկալի մնացուկները, այլ կպաշտպանի նրանց նման փուչ և դատարկ էություն ունեցող քննիչ-ոստիկաններից»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել
- Փաստաբան. Ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին