Հայկական իշխանություն չկա, կան թուրքամետներ. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«ՀՀ դե-ֆակտո արտգործնախարար ա. միրզոյանը վաղը՝ փետրվարի 15-ին այցելելու է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած գոտի թուրքերին կարեկցելու ու օգնություն առաջարկելու։
ՀՀ ոչ մի պաշտոնյա արդեն 2 ամսից ավել Արցախում լիակատար շրջափակման մեջ գտնվող հայերին որևէ կերպ չկարեկցեց ու չփորձեց մոտենալ Արցախի սահմանին։
Հայկական իշխանություն չկա, կան թուրքամետներ։
Թ- թուրքամետ դե-ֆակտո իշխանություն
Օ - օկուպացիա»։
Նա նաև իր գրառմանը հավելել է.
«Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանության սատարողների մոտ գավառական մտածողությամբ կա պատրանք, որ այսպիսի քայլերով թուրքերին սիրաշահելով՝ խուսափելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հաջորդ հարձակումից, ապա դա հերթական պատրանքն է։ Թուրքիան, ի տարբերություն տեղական գավառամիտների, լուրջ պետություն է, որն անշեղորեն իրականացնում է սեփական շահերից բխող քաղաքականությունը, որն էլ, իր հերթին, նպատակ ունի վերացնել տարածաշրջանում հայկական ինքնիշխան քաղաքական գործոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացման. ԱԽ քարտուղար
- Սերդար Քըլըչը ՝ Ռուբինյանին. Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս
- Նույնիսկ Հայաստանի բյուջեից գնացող օգնությունը Թուրքիան ծառայեցնում է իր նպատակների շահին
- Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում. Աբրահամյան
- Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հուսանք՝ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին. ՔՊ-ական պատգամավոր
- Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ
- Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ