Ֆինլանդիան Ուկրաինային գրեթե 600 մլն եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել
Ֆինլանդիան արդեն գրեթե 600 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային և կշարունակի մատակարարումները։ Այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է է պաշտպանության նախարար Միկո Տապիո Սավոլան։
«Կարևոր է օգնել Ուկրաինային, նըդ որում՝ առավել արդյունավետ։ Մենք արդեն տրամադրել ենք օգնության 12 փաթեթ, իսկ այդ փաթեթների գումարը գրեթե հավասար է 600 մլն եվրոյի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նախարարը։
Ֆինլանդայի պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ շարունակելու են օգնություն ցուցաբերել և պատրաստում են 13-րդ փաթեթը։
Ավելի վաղ Սավոլան ասել էր, որ Ֆինլանդիան կմասնակցի Ուկրաինային տանկերի մատակարարմանը, սակայն մանրամասնել է, որ հանրապետության ներդրումը փոքր կլինի։ Նա նաև ընդգծել է, որ երկիրը պատրաստ է մասնակցել ինչպես զենքի մատակարարմանը, այնպես էլ ուկրաինացի զինվորների՝ տանկերի շահագործման և սպասարկման ուսուցմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները