Տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 14-ին տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Հայաստանի ֆոնդային բորսայից մանրամասնում են՝ փետրվարի 14-ին AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 58,5 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.9555 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.4 % է:
«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,-նշում են բորսայից։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան