ԱՄՆ-ի ԶՈՒ-ն Սիրիայում անօդաչու թռչող սարք է խոցել, ենթադրվում է, որ այն իրանական է
ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայում խոցել են անօդաչու թռչող սարք, որը, ենթադրաբար, իրանական արտադրության է: ԱԹՍ-ն հետախուզություն է իրականացրել երկրի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի մոտ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:
«Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ին, ԱՄՆ-ի ուժերը Սիրիայում խոցել են իրանական արտադրության անօդաչու թռչող սարք, որը փորձում էր Սիրիայի հյուսիս-արևելքում հետախուզել «Կոնոկո» առաքելության պարեկային բազան»,-ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության Twitter-ի պաշտոնական էջում CENTCOM-ի տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ զինուժը վերահսկում է մի շարք տարածքներ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում։ Պաշտոնական Դամասկոսը իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունը բազմիցս անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նպատակ ունենալով բացահայտ հափշտակել նավթը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի որդին ԱՄՆ-ի օդային տարածքում ՉԹՕ-ների հայտնվելը կապել է «Հյուսիսային հոսքերի» խափանման հետ
- Արևմուտքը խոչընդոտում է փախստականների Սիրիա վերադարձնելու նախաձեռնությանը. Լիբանանի նախագահ.