Արսեն Զախարյանը հրաժարվել է «Դինամոյից» տեղափոխվել «Գալաթասարայ»
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»։ Այս մասին հաղորդում է Championat.com-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։
Նշվում է, որ «Գալաթասարայը» «Դինամոյին» առաջարկ է արել ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, բայց Արսենը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։
«Թուրքիա տեղափոխվելուց հրաժարվելը Արսենի համար ճիշտ որոշում է։ Եթե նա նախկինում առաջարկ ուներ Պրեմիեր լիգայից, ապա իմաստ ունի հրաժարվել։ Նա դեռ երիտասարդ է, իսկ Թուրքիա բոլորը գնում են ավարտելու։ Ավելի լավ առաջնությունում խաղալն իմաստ ունի, եթե առաջարկ լինի։
Կկարողանա՞ Զախարյանը ամռանը մեկնել բարձրագույն առաջնություն, դժվար է ասել։ Այժմ միջազգային մակարդակով խաղեր չկան։ Զախարյանի տարիքը և լավ մարզավիճակը՝ ի օգուտ նրան են: Բայց ես չգիտեմ, թե ինչպես նա պետք է խաղա, որպեսզի թոփ-ակումբները ցանկանան պայմանագիր կնքել նրա հետ»,- Championat.com-ին տված ասուլիսում ասել է Ալդոնինը:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Զախարյանն այս ձմռանը չի միանա «Չելսիին»
- Զախարյանը ՌԴ-ի քաղաքացիությունը ՀՀ-ի քաղաքացիությամբ փոխարինելու մասին լուրը լցոնում է որակել
- «Չելսի»-ն շարունակում է հետաքրքրված մնալ Արսեն Զախարյանով
- Կիսապաշտպան Արսեն Զախարյանով հետաքրքրված են «Բարսելոնա» և «Ռեալ» ակումբները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան