Ոստիկանության հայցն անհիմն է, չի էլ փորձել անգամ հիմնավորել. Գալեյանի փաստաբան
«Դատարանը պետք է մերժի ոստիկանության ներկայացրած հայցը հիմնավոր չլինելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ներսես Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ոստիկաններին պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու հայցին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության գործադրմամբ բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, ապա հայցեր ներկայացրել նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ իբր ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար։
Փաստաբանը նշեց, որ անհիմն հայց է, հայցվորը չի էլ փորձել հիմնավորել։
«Փաստ չկա, որ Գարիկ Գալեյանը թույլ է տվել վարչական իրավախախտում։ Մենք հիմնավորեցինք, որ ոչ մի օրինական պահանջ չի եղել, այսինքն եթե չի եղել այդ պահանջը, ինչը պետք է կատարի անձը»,- ասաց Ներսես Հարությունյանը։
Գարիկ Գալեյանը էլ նշեց, որ տաաքն ազատելու վերաբերյալ ոստիկանությունը որևէ օրինական պահանջ չի էլ ներկայացրել։
Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ ոստիկանության հայցադիմումի վերաբերյալ որոշում կայացնելու։
Հարակից հրապարակումներ`
- «Ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են»
- Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
- «Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան