Իլոն Մասկն իր շանը ներկայացրել է որպես Twitter-ի նոր տնօրեն
Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն իր շանը՝ Ֆլոկին ներկայացնում է որպես Twitter-ի նոր ղեկավար: Թվիթերի իր միկրոբլոգում նա մի քանի լուսանկարներ է հրապարակել, որտեղ Ֆլոկին աշխատում է համակարգչի դիմաց։
Հայտնի է, որ սոնցանցի գործարքի ավարտից հետո Մասկն աշխատանքից հեռացրել է նախկին գործադիր տնօրենին՝ Պարագ Ագրավալին, ապա սկսել նոր ղեկավարի փնտրտուքը՝ խոստանալով, որ կթողնի այդ պաշտոնը, երբ գտնի հիմար մեկին, որը կհամաձայնի աշխատել այդ պաշտոնում։
«Twitter-ի նոր գործադիր տնօրենը հիանալի է»,-նշել է Մասկն ու տեղադրել շան լուսանկարը։
Սա նրա հրապարակած միակ նկարը չէ։ Ինչպես երևում է, Մասկը որոշել է ցույց տալ նոր տնօրենի բոլոր լուքերը։
Հիշեցնենք, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ում հարցում էր անցկացրել՝ խնդրելով սոցցանցի օգտատերերին կողմ կամ դեմ քվեարկել համանուն ընկերության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարմանը։
«Արդյոք պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից։ Ես առաջնորդվելու եմ այս քվեարկության արդյունքներով»,- գրել էր նա։
Քվեարկածների մեծ մասը կարծիք էր հայտնել, որ նա պետք է հեռանա այդ պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկին պակասել է 6 միլիարդ դոլար՝ կրկին աշխարհի ամենահարուստ մարդը դառնալու համար
- Սթիվ Վոզնյակը Իլոն Մասկին անվանել է անազնիվ և Tesla-ին մեղադրել իր փողերը «գողանալու» մեջ
- Իլոն Մասկը հարցում է սկսել՝ արդյոք պետք է հեռանա Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
- Իլոն Մասկը նախատեսում է չիպավորել սեփական որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան