Իրանի Քուհրանգ քաղաքում տեղացած ձյան բարձրությունը հասել է 235 սմ-ի
Մինչև երեքշաբթի կեսօր, Քուրանգում 103 սմ ձյուն է տեղացել:Այս քաղաքում տեղացած առատ ձյան ընդհանուր բարձրությունը հասել է ավելի քան 235 սմ-ի, գրում է ParsToday-ը։
Կիրակի օրվանից Իրանի Չհարմահալ և Բախտիարի նահանգում ձյան առատ տեղումների հետևանքով նահանգի բոլոր քաղաքները ծածկվել են ձյունով, փակվել են նահանգի որոշ ճանապարհները:
Քուհրանգի նահանգապետ Շահբազ Աքբարին Tasnim լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում նշել է, որ փրկարարական բոլոր ուժերը հարյուր տոկոսով պատրաստ են լուծել խնդիրները» Նա քաղաքացիներին կոչ է արել մինչև շաբաթվա վերջ չայցելել այս քաղաք:
Նշվում է, որ Չհարմահալ և Բախտիարի նահանգում առատ ձյունը շարունակվում է։ Մայրուղիներում և քաղաքներում ճանապարհային երթևեկությունը դանդաղել է: