Մակրոնը Փարիզում Զելենսկու հետ հանդիպելու փոխարեն ցանկանում էր կնոջ հետ թատրոն գնալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ քիչ էր մնում ձախողվեր Ֆրանսիայի նախագահի՝ կնոջ հետ թատրոն գնալու պլանների պատճառով, գրում է Politico-ն:
«Երբ Զելենսկին անցած շաբաթ գնացել է այցելելու արևմտյան առաջնորդներին, Ելիսեյան պալատը պաշտոնական հրավեր չուղարկեց, և Մակրոնի հետ հանդիպումը չէր կարող կայանալ: Ֆրանսիայի նախագահը ի սկզբանե նախատեսում էր երեկոն անցկացնել թատրոնում իր կնոջ հետ»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ միայն այն ժամանակ, երբ Մակրոնի օգնականները տեսել են Լոնդոնի Վեսթմինսթերյան դահլիճում Զելենսկու հանդիսավոր ելույթի տեսագրությունը, նրանք շտապել են հրավեր ուղարկել և պայմանավորվել են ուշ երեկոյան Փարիզ այցելելու մասին:
Անցյալ շաբաթ Զելենսկին կարճատև շրջագայություն է կատարել եվրոպական երկրներով, որի ընթացքում հանդիպել է առանցքային քաղաքական գործիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները