Շրջափակված Արցախում ո՞ւմ է տրամադրվելու դրամական աջակցություն
Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։
Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից ու մանրամասնում, որ նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
- Արցախում 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին