Քաղաքական 11:05 15/02/2023 Տարածաշրջան

Սասունյան. Հայաստանից Թուրքիային տրամադրվող օգնությունը թեժ բանավեճ է առաջացրել հայկական շրջանակներում

Հզոր երկրաշարժից հետո հսկայական մարդասիրական օգնություն և մի քանի տասնյակ փրկարարներ Թուրքիա ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը բազմաթիվ վեճեր է առաջացրել հայկական շրջանակներում:

Թուրքիայի կառավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը չէ։ Թուրքիան ոխերիմ թշնամի է, որը 1915 թվականին իրագործել է Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս շարունակում է իր ժխտողականությունը։ Ավելի վերջերս թուրքական զինուժը և վարձկան իսլամական ահաբեկիչներն աջակցել են Ադրբեջանին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ՝ պատճառ դառնալով հազարավոր հայ զինվորների մահվան։ Անցյալ շաբաթ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցության համար փոխհատուցում է՝ մի քանի հարյուր փրկարարներ ուղարկելով երկրաշարժի գոտի։ Էրդողանն այնուհետև հավելեց իր հաճախակի կրկնվող կարգախոսը՝ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն»: Ավելին, մեկ շաբաթ առաջ, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն էր տրամադրում Թուրքիային, թուրքական կառավարությունը, աղետալի երկրաշարժի պայմաններում, ժամանակ գտավ դատապարտելու Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Հայաստանի կողմից 27 փրկարարների և 100 տոննա սննդամթերքի, դեղորայքի և օգնության այլ պարագաների ուղարկումը Թուրքիա վիճահարույց էր, քանի որ օգնությունը տրամադրվել է ոչ միայն չզղջացող թշնամուն և 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի պատճառած հայկական կորուստներից հետո, այլև ներկայումս Արցախում հումանիտար ճգնաժամի ընթացքում, երբ ադրբեջանական կողմը շրջափակել է Լաչինի միջանցքը, որին աջակցում է Թուրքիան։ Մինչ Արցախում 120 հազար հայեր դանդաղորեն սովամահ են լինում, ավելի քան 60 օր զրկված լինելով սննդից ու դեղորայքից, Հայաստանի վարչապետը, նախագահը և խորհրդարանի նախագահը, անտեսելով հայկական զգայունությունը, հայտարարեցին Թուրքիա օգնություն ուղարկելու մասին։ Նրանք միամտորեն շեշտում էին, որ իրենց մարդասիրական գործողությունը  կօգնի խաղաղություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև։
Բնականաբար, երբ խոշոր աղետ է տեղի ունենում աշխարհի ցանկացած կետում, երկրների մեծ մասը շտապում է փրկել տուժածներին: Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին մեղմել հանրության  հակազդեցությունը, եթե ավելի նուրբ ձևակերպված հայտարարություն տարածեին Թուրքիային տրամադրվող օգնության վերաբերյալ՝ միաժամանակ ընդունելով, որ գիտակցում են արցախահայության ծանր վիճակը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

Կարևոր է, որ հայերը տարբերություն դնեն թուրքական կառավարության և թուրք ժողովրդի միջև: Հայաստանը և հայերն արդարացված պահանջ ունեն թուրքական կառավարությունից Ցեղասպանության ժամանակ հայերի կրած կորուստների համար, սակայն նրանք չպետք է թշնամացնեն թուրք անհատներին, որոնք որևէ դեր չեն խաղացել Ցեղասպանության մեջ, քանի որ նրանք նույնիսկ ծնված չեն եղել այդ ժամանակ։ Սակայն եթե որևէ թուրք ժխտում է ցեղասպանությունը և վիրավորում հայ նահատակների հիշատակը, ապա նա պետք է դատապարտվի ճիշտ այնպես, ինչպես ուրացող թուրքական կառավարությունը:

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքներից մեկը Էրդողանի առանց այն էլ ցածր քաղաքական վարկանիշի անկումն է։ Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը թուրք փրկարարների մեծ մասին անարդարացիորեն ուղարկել է երկրաշարժի այն շրջանները, որոնք բնակեցված են նախկինում իր օգտին քվեարկած կողմնակիցներով։ Նա ենթարկվել է կոշտ քննադատությունների՝ երկրաշարժի մեծ թվով տուժածներին փրկելու թուրքական կառավարության դանդաղ գործողությունների պատճառով։ Էրդողանի կառավարության կոռուպցիոն գործելակերպի հետևանքով Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մահացել են հարյուրավոր վատ կառուցված բարձրահարկ բնակելի շենքերի փլուզման հետևանքով։ Պատշաճ կառուցված բազմաթիվ շենքեր չեն փլուզվել։

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի մայիսի 14-ին՝ երեք ամիս անց։ Իմանալով, որ արդար կերպով վերընտրվելու իր հնարավորությունները ցածր են, Էրդողանը հավանաբար կհետաձգի ընտրությունները՝ ժամանակ տալով իրեն բարձրացնել իր վարկանիշը՝ հանդես գալով տարբեր հնաքներով։ Էրդողանի համար վերընտրվելը պարտադիր է, քանի ընտրություններում պարտվելու դեպքում, նա պարզապես չի կորցնի նախագահի պաշտոնը․ նա ռիսկի է դիմում իր մնացած կյանքն անցկացնել բանտում՝ իր և իր ընտանիքի զանգվածային կոռուպցիայի պատճառով:
Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի իշխանությունը պահելու համար։ Թեև նա օրինական իրավունք չունի հետաձգել ընտրությունները, սակայն դատական համակարգին կհրամայի որոշում կայացնել, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրությունների հետաձգումն օրինական է և արդարացված։

Էրդողանն արդեն շռայլ խոստումներ է տալիս իր հնարավոր ընտրողներին։ Նա երկրաշարժից փրկված միլիոնավոր անօթևան թուրքերի խոստացել է, որ կառավարությունը մեկ տարում նրանց անվճար բնակարաններ կտա։ Էրդողանը մոռանում է, որ իրավունք չունի նման խոստում տալու, քանի որ մեկ տարի անց նա կարող է չլինել Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև մեծ գումարներ կտրամադրի հանրությանը նրանց ձայները շահելու համար։ Թուրքիայի ավերված տարածքները վերականգնելու համար օտար երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները միլիարդավոր դոլարներ կնվիրաբերեն, որոնք Էրդողանը շռայլորեն կբաժանի ընտրողներին՝ վերընտրվելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}