Թշնամու կողմից ՀՀ ՊՆ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 14.02.2023թ.՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ Նորաբակ բնակավայրի հատվածում մարտական հենակետի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով նույն հենակետում մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող Դ․ Պ․-ն ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ պարզվում են դեպքի ամբողջական հանգամանքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան