ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, որին մեղադրում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին աջակցելու մեջ: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում, որը հեռարձակվել է ԵՀ ծառայությունների կողմից։
«Բայց կան նաև իրանական արտադրության հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի մարտադաշտերում: Այսպիսով, առաջին անգամ մենք նաև առաջարկում ենք պատժամիջոցներ կիրառել իրանական կազմակերպությունների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կազմակերպությունների դեմ»,-հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ռուսական մատակարարումների վարկածները:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Եվրախորհրդարանի անդամները կոչ էին արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին ենթադրյալ ռազմական օգնության համար, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):
Հարակից հրապարակումներ`
- Իրանի պատժամիջոցների շուրջ համաձայնություն ձեռք կբերվի մինչև ԵՄ գագաթնաժողովը
- ԱՄՆ-ը նշել է Իրանի պատժամիջոցները հանելու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա