Ընտանեկան բռնության գործերով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ
Qննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Մասնավորապես, 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։
Կոմիտեից մանրամասնում են, որ նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:
Դատարան ուղարկված վարույթներից՝
• 9-ը եղել է սպանության,
• 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
• 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
• 1-ը՝ մարդուն առևանգելու,
• 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
• 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
• 25-ը՝ ֆիզիկական ներգործության,
• 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
• 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,
• 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
• 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն այսօր հիշել է ընտանեկան բռնությունների մասին
- Ընտանեկան բռնության դեպքերով գործերն ավելի հաճախ կարճվում են, քան դատարան հասնում
- Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այսօրվա օրհասական իրավիճակում չեն նվազում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան