Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում։
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։
Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման հանձնառությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան