Պանամայում ավտոբուսի վթարի հետևանքով 33 մարդ է զոհվել
Պանամայում միգրանտներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ժայռից, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, վիրավորվել՝ 23-ը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով տեղական Siglo թերթին։
Պարբերականի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 04:40-ին (Երևանի ժամանակով 13:40-ին), Չիրիկի գավառում միգրանտներ տեղափոխող ավտոբուսը ժայռից ընկել է։ Ավտոբուսում մոտ 60 ուղեւոր է եղել։
«23 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, 33-ը մահացել են Չիրիկի նահանգի Գուալակա շրջանում տեղի ունեցած վթարի պատճառով»,-հայտնել է տեղի հրշեջ ծառայության ղեկավար Էդիլբերտո Արմուելեսը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա