Պարտադիր ապահովագրության համակարգի համար կգործի տարեկան հաստատագրված վճար. Անահիտ Ավանեսյան
Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ապահովագրական փաթեթը ներառելու է ինչպես սկրինգային ծրագրեր, տարեկան պարտադիր հետոզոտություններ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։
«Օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է, և եթե պետպատվերի շահառու չես, 2-3 միլիոն դրամ արժեցող վիրահատությունները դառնում են անհասանելի, խնդիրը լուծում են կամ հանգանակությունների միջոցով, կամ բարեկամների աջակցությամբ։ Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու փաթեթի շրջանակներում»,- ընդգծեց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ փաթեթում ներառված չեն պլաստիկ վիրահատությունները։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պարտադիր ապահովագրության համակարգի համար կգործի տարեկան հաստատագրված վճար։
«Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն, չկան որևէ սոցիալական խմբում, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը: Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբիսադավորի ապահովագրավճարի ինչ-որ մի չափը»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում առողջապահության նախարարը հայտարարեց, որ Հայաստանում 2027 թվականից կսկսի գործել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 2027 թ-ից առողջության ապահովագրական համակարգը բոլորի համար պարտադիր է լինելու
- Հայեցակարգ՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին