«Հրապարակ». «Արցախում սահմանադրական ճգնաժամ է»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել․ «Արցախում սահմանադրական ճգնաժամ է»՝ քննադատելով սահմանադրական փոփոխությունների ձգձգումը, որը հանգեցրել է նրան, որ Արցախում «բոլորն իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ»։
«Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թեւերը, բայց ո՛չ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսվում է նախագահի ինստիտուտից եւ կրկին հանգում դրան»։
Եվ կոչ է անում․ «Բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում