Ղազինյան. Հայկական պետությունը պահելու համար Հայաստանը պետք է կենտրոնանա երկու կարևոր խնդրի վրա
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Առաջիկա տասը տարվա ընթացքում Հայկական պետությունը պահելու համար Հայաստանը պետք է կենտրոնանա երկու կարևոր խնդրի վրա.
1. Հայաստանում երաշխավորել առնվազն 75% հայկական բնակչություն, և
2. Հայաստանի տնտեսության մեջ Թուրքիայի և ադրբեջանի մասնակցության տեսակարար կշիռը պահել առավելագույնը 20%-ի սահմաններում:
Այս խնդիրները պայմանավորված են սպասվող ներդրումային մեծ ծավալներով և տարբեր ազգերից Հայաստան սպասվող աշխատանքային միգրացիոն հոսքերով:
Եթե մեզ հաջողվի լուծել այս երկու խնդիրը, մենք բարենպաստ տարածաշրջանային իրավիճակում հնարավորություն կունենանք վերականգնել կամ ստեղծել Հայկական նոր պետականություն:
Հ.Գ. Նշված խնդիրերն առանձնացված են այս պահին ձևավորված տարածաշրջանային ուժերի հավասարակշռությամբ, որը կարող է փոխվել ցանկացած պահին:
Հ.Հ.Գ. Ուժերի հավասարակշռության փոփոխության արդյունքում ձևավորված իրականությունը առաջ կբերի նոր խնդիրներ ու մարտահրավերներ, ինչպես նաև նոր հնարավորություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական ծագում ունեցող արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ
- Ղազինյան. Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը
- Ղազինյան. Լավրովը որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել