Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական ծագում ունեցող արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է.
«Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:
Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։