2022 թ.-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է՝ կազմելով 4,1 մլրդ դոլար.Արամ Սաֆարյան
«ԵԱՏՄ-ն դրաձել է ՀՀ-ի արտաքին գլխավոր առևտրատնտեսական գործընկերը, այս ուղղությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 47 %-ը և ներկրման 31 %-ը»,-«Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին՝ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այդ ցուցանիշենրն ավելին են, քան ցանկացած այլ ուղղությամբ առկա արդյունքները և տարեցտարի ավելանում է առևտրաշրջանառությունը ոչ միայն ՌԴ-ի հետ, այլև՝ Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի:
Ըստ Սաֆարյանի՝ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է այլև տնտեսության մեջ սրետ ընկերը, որի ներդրումները Հայաստանի տնտեսությանում 2 մլրդ դոլար է:
«2022 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 2.9 անգամ, կազմելով ռեկորդային 4,1 մլրդ դոլար»,-հայտնեց Սաֆարյանը՝ նակտելով, որ այն ամենդիվերսիֆիկացվածն է և հավելով, որ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումը 2015 թ.-ի համեմատ աճել է 10 անգամ:
Հայտնելով, որ բոլոր ուղղություններով ներկրումն աճում է, այդ թվում նաև ապրանքատեսակների գծով՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողն ասաց. «Կարևոր է, որպեսզի գործադրվեն ջանքեր տնտեսության մեջ 2022 թվականին գրանցված զարգացման միտումները հնարավորինս պահպանելու ուղղությամբ»:
Նա նաև տեղեկացրեց, որ աշխարհի առաջատար ֆինանսական կառույցները նախազգուշացնում են, որ 2023 թվականի համար առկա է նոր ռեցեսիայի սպառնալիքը, և պատմության մեջ առաջին անգամ մեկ տասնամյակում երկու ռեցեսիա է տեղի ունենալու:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հայտնեց, որ միայն ՌԴ-ից մոտ 4 մլրդ դոլարի ներդրում է եղել և խնդիր կա դրանք ՀՀ տնտեսության մեջ ներարկելու, բայց դրա փոխարեն թերակատարվում են պետական ծախսերը:
Պրոֆեսորը նաև հայտնեց, որ հիմնական տնտեսական արդյունքներն ուկրաինական պատերազմի հետևանք է և պետք է մեխանիզմներ մշակել, որպեսզի պատերազմի ավարտից հետո ներդրումների տեմպերը պահպանել:
Հիշեցնելով, որ 2022թ-ին արձանագրվել է 14.2% տնտեսական աճ, Մանասերյանը շեշտեց, որ զուգահեռ արձանագրվել է նաև աղքատության աճ:
«Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Աշոտ Թավադյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում արձանագրված տնտեսական աճին նպաստած 6 գործոններից միայն մեկն է ներքին՝ գունավոր մետաղների արտահանման համար մաքսատուրք սահմանելը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան
- ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները փետրվարի 2-3-ին կմասնակցեն Ալմաթիում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին
- ՊԵԿ. Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման
- ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 82.7%-ով. Վաղարշակ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան