Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:
ԱՀ Տեղեկատվական շտաբից հայտնում են՝ գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը:
«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է
- Արցախի օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են հրատապ հարցեր
- Արցախում գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ ու վերսկսել դասերը
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
- Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
- Կարոտել եմ մանկապարտեզը. Արցախի մանկապարտեզներում աղմուկի փոխարեն անտանելի լռություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան