ԵՄ-ն կստեղծի ՌԴ-ի սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու աշխատանքային խումբ
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն չորեքշաբթի հաստատել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը, որն ուսումնասիրելու է ԵՄ-ում կալանքի տակ վերցված կամ սառեցված Ռուսաստանի ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
Երեքշաբթի օրը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարեց նման խումբ ստեղծելու իր մտադրության մասին՝ նշելով, որ այն պետք է հստակ որոշի, թե ինչ ակտիվներ կան ԵՄ-ում։ Նաև պետք է մտածի, թե ինչպես օրինական կարգով լուծել գույքի օտարման և օգտագործման հարցը, բայց դրա համար «պատրաստի մոդել» չկա։
Խմբի աշխատանքի արդյունքները կներկայացվեն ԵՄ խորհրդին, որն այնուհետև կընդունի բոլոր գործնական որոշումները։ Առաջին հերթին նա պետք է պատասխանի այն հարցին, թե որքան գումարի մասին է խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն սառեցրել է ՌԴ-ի 68 միլիարդ եվրոյոյի ակտիվները, որոնց մեծ մասը՝ Բելգիայում
- ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինային փոխանցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները
- Spiegel. Գերմանիայի իշխանությունները սառեցրել են ավելի քան 4,8 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները