Թուրքիայից Վրաստան ներկրվող բանջարեղենը թանկացել է 20-30 տոկոսով
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Վրաստան ներկրվող բանջարեղենը թանկացել է 20-30 տոկոսով։ Այս մասին գրում է Jnews-ը՝ հղում անելով East Fruit գյուղատնտեսական միջազգային պորտալին։
Կազմակերպության փորձագետները նշում են, որ Վրաստանում թարմ մրգերի և բանջարեղենի ձմեռային շուկան էականորեն կախված է Թուրքիայից ներմուծումից, և անցյալ շաբաթ մեծածախ գների մոնիտորինգը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ներկրվող բանջարեղենի գներն աճել են։
Մասնավորապես, թանկացել են ներկրվող լոլիկը, վարունգը և բուլղարական պղպեղը։
Չնայած Թուրքիայի երկրաշարժից ավերված հարավային նահանգները ձմեռային բանջարեղենի արտադրության մեջ առաջատար չեն, երկրում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել են թարմ արտադրանքի գների վրա:
Տեղացի ներկրողների կարծիքով՝ թանկացումը պայմանավորված է շուկայի բացասական սպասումներով և աշխատուժի պակասով։ Աղետի գոտում կամավորների մոբիլիզացիայի պատճառով մյուս շրջաններում բավարար աշխատուժ չկա, ուստի թարմ մրգերի և բանջարեղենի թուրք մատակարարները բարձրացրել են արտահանվող ապրանքների գները։ Մյուս կողմից, վրացի ներկրողները հաշվի են առել, որ ներկրման հաջորդ խմբաքանակն իրենց ավելի թանկ արժեցել է, քան մինչ աղետը ներկրածները՝ թանկացնելով շուկայում գները։
Վրացական շուկայի տեղական դերակատարները հույս ունեն, որ շուկան կկայունանա հաջորդ շաբաթվա ընթացքում, սակայն դեռ չգիտեն, թե գները ինչ մակարդակի վրա կմնան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան