«Ժողովուրդ». Հայաստանը հակված է չմասնակցե՞լ ՀԱՊԿ զորավարժություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կկայանան Ղրղզստանում։ Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանը հակված է չմասնակցել այդ զորավարժություններին: Հիշեցնենք՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի. «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»։
Դրանից հետո ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու հայտարարությանը, նշել էր, թե ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունները:
Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ դրասնք կանցկացվեն Ղրղզստանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան