Հռոմի պապը ցանկանում է հանդիպել Պուտինին. Սևաստյանով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման խաղաղ կարգավորման իր ծրագիրը։ Ռիա Նովոստիին ասել է Հնադավանների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանով, որը նամակագրություն է պահպանում Պապի հետ։
«Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման խաղաղ կարգավորման առաջարկի ծրագիր ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», - Ռիա Նովոստիին ասել է Սևաստյանովը։
Նա նաև մեջբերել է պոնտիֆիկոսի նամակից մի հատված. «Ինչպես կցանկանայի գնալ Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման ծրագրի մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան