Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան հայտարարություններով. «Արմենպրես»
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում է։ Անկարայից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնել է, որ օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Արմենպրես»-ը նաև հայտնում է, որ Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:
Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Հայաստանից Թուրքիային տրամադրվող օգնությունը թեժ բանավեճ է առաջացրել հայկական շրջանակներում
- Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
- Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր կատարելիք այցը Թուրքիա
- Հայկական իշխանություն չկա, կան թուրքամետներ. Վարուժան Գեղամյան
- Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Թուրքիա
- Նույնիսկ Հայաստանի բյուջեից գնացող օգնությունը Թուրքիան ծառայեցնում է իր նպատակների շահին
- Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում. Աբրահամյան
- Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հուսանք՝ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին. ՔՊ-ական պատգամավոր
- Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը. Գեղամյան
- Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ