Պատգամավոր Յասկոն հեռացել է Սաակաշվիլիից՝ ունեցվածքի պատճառով
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն վերջապես դադարեցրել է հարաբերությունները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ նրա ողջ ունեցվածքը գրանցված է մոր վրա։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Strana.ua-ին։
2020 թվականի աշնանը Strana.ua-ն հայտնել էր Սաակաշվիլիի հետ Յասկոյի սիրավեպի մասին։ Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները։ Սակայն մեկ տարի անց, երբ նախկին նախագահը վերադարձավ Վրաստան, որտեղ նրան ձերբակալեցին, Սաակաշվիլիի սոցիալական ցանցերում Յասկոյի հանդեպ սիրո մասին հայտարարություն հայտնվեց, ինչպես նաև համացանցում տեղադրվել է տեսանյութ։ Այսպիսով, զույգն իրենց հարաբերությունների մասին հանրայնացրեցին։
«Սկզբում Լիզա Յասկոն թռավ Թբիլիսի՝ տեսնելու Միխխայիլին, տեսաուղերձեր ձայնագրեց՝ ի պաշտպանություն նրա, բայց հետո նկատելիորեն թուլացրեց իր եռանդը։ Յասկոն մեկ տարի է, ինչ նրան բանտում չի այցելել, նույնիսկ կապ չի պահպանում Սաակաշվիլիի հետ։ Յասկո և Սաակաշվիլի զույգի հարաբերություններն ամբողջությամբ դադարել են, երբ նա իմացել է, որ Սաակաշվիլիի ողջ ունեցվածքը գրանցված է մորը»,- ասվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը։
Հիմա, երբ Սաակաշվիլին ծանր վիճակում է գտնվում բանտում, Լիզան նրան չի հիշում՝ չի թռչում, կապ չի պահում նրա հետ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
- Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում
- Սաակաշվիլուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք
- Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը
- Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան