Սերգեյ Մարկեդոնով. Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա կդառնա՞ առանց չակերտների պատմական
Ռուսաստանի ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների ՄՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co telegram-ալիքի մեկնաբանության մեջ գրում է.
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ժամանում է Թուրքիա։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արդեն շտապել է «պատմական» անվանել հայ գլխավոր դիվանագետի այցը։ Բրյուսելը չափազանց շահագրգռված է, որ Երևանն ինքնուրույն կառուցի հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ՝ առանց Մոսկվայի խնամակալության, hատկապես` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Բայց եթե մի կողմ թողնենք թողնենք Եվրամիության քաղաքական մոտեցումները, ապա հայ-թուրքական բարձր մակարդակի ցանկացած շփում առանձնահատուկ ուշադրություն է գրավում։ Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ դեռ չկան, և երկու պետությունների միջև տարաձայնությունները դեռ մեծ են։ Կարո՞ղ ենք Միրզոյանի այցը համարել ինչ-որ շրջադարձային կետ։
Առաջին հերթին արժե ուշադրություն դարձնել այցի համատեքստին։ Թուրքիան այժմ համազգային մասշտաբի ողբերգություն է ապրում: Երկրաշարժն առաջին հերթին հանգեցրեց մարդկային մեծ կորուստների։ Բայց դա նաև փորձություն դարձավ ամբողջ թուրքական հասարակության և պետական կառույցների՝ սթրեսի դեմ կայունության առումով: Այս իրավիճակում Հայաստանը հարևան երկիր է ուղարկել մարդասիրական բեռների մի քանի խմբաքանակ։ Երկրաշարժից տուժածներին օգնելու համար Թուրքիա է ժամանել 27 հայ փրկարար։ Հայաստանն ինքը մեկ անգամ չէ, որ հայտնվել է նմանատիպ իրավիճակներում, նրա քաղաքացիներին բացատրելու կարիք չկա, թե որքան կարևոր է աջակցությունն ու օգնությունը։ Իսկ այս երկրի բարձրագույն պաշտոնյաների գործողություններն անկեղծ են թվում։
Բայց բարի կամքի այս դրսևորումները կարո՞ղ են փոխել միջպետական հարաբերությունների քաղաքական բնույթը։ Այս հարցի պատասխանն այնքան էլ ակնհայտ չէ: Իհարկե, Անկարայում հայկական կողմի ժեստերը դրական կընդունվեն, և դրանք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն Միրզոյանի և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի միջև բանակցությունների համար։ Սակայն խորհրդանշական քայլերին անխուսափելիորեն կհաջորդի բարդ երկկողմ օրակարգը։ Եվ այստեղ մենք չենք կարող շեղվել Լաչինի ճգնաժամի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներից կամ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Բանակցություններում էմոցիոնալ և հոգեբանական մթնոլորտի փոփոխությունը կարևոր է, այն միանշանակ է: Բայց միայն դրանք, առանց երկու կողմերի համար ընդունված կոնկրետ որոշումների, դա չի հանգեցնի նրան, որ այցն առանց չակերտների պատմական կդառնա։
Իսկ թե իրականում ինչ է կատարվում, կարդացեք Panorama.am-ի «Նույնիսկ Հայաստանի բյուջեի օգնությունը Թուրքիան օգտագործում է ի շահ իր նպատակների» վերնագրով նյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը պատրաստ է խաղաղություն վերականգնել Անկարայի հետ. Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսում
- Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Թուրքիա
- Նույնիսկ Հայաստանի բյուջեից գնացող օգնությունը Թուրքիան ծառայեցնում է իր նպատակների շահին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան