Վրաստան ամենաշատ ծաղիկ ներմուծվել է Հայաստանից
Վրաստան կտրած ծաղիկների և ծաղկի կոկոնների ներմուծումն աճել է։ 2022 թվականին երկիր է ներմուծվել 3 մլն դոլարին համարժեք՝ 1203 տոննա ծաղիկ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2,2 մլն դոլարի՝ 878 տոննա ծաղիկ։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով «Business Press News»-ին։
Ամենաշատ ծաղիկներ Վրաստան են ներմուծվել Հայաստանից։ Վրաստան ծաղիկ ներմուծող երկրների ցանկը և թե որքան գումարի համարժեք ծաղիկ է ներկրվել 2022 թվականին ներկայացնում ենք ստորև․
- Հայաստան՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար,
- Էկվադոր՝ 584,6 հազար դոլար,
- Նիդեռլանդներ՝ 495,6 հազար դոլար,
- Թուրքիա՝ 379,5 հազար դոլար,
- Քենիա՝ 231,6 հազար դոլար,
- Հնդկաստան՝ 17,9 հազար դոլար,
- Ադրբեջան՝ 16,7 մլն դոլար,
- Իրան՝ 13,4 հազար դոլար,
- Կոլումբիա` 10 հազար դոլար,
- Եթովպիա՝ 5,5 հազար դոլար