Արցախում պատրաստվում են ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ պետական հանձնաժողովը կնախագահի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է քննարկի ու հաստատի տոնական միջոցառումների անցկացման համալիր ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան
- Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով
- BBC պատմել է Ղարաբաղյան շարժման մեջ Գալինա Ստարովոյտովայի ունեցած դերակատարության մասին
- Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Արցախում կնշեն մեծ շուքով. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան