2022թ-ին մսի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականին Հաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 5.2%-ով՝ կազմելով 81 հազար 427.8 տոննա:
Նշենք, որ 2021 թ-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 85 հազար 895.3 տոննա միս:
Ըստ վիճակագրության, անցած տարի 8.1%-ով նվազել է երշիկեղենի արտադրությունը և կազմել 12 հազար 964.7 տոննա:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022 թ-ի հունվար-դեկտեմբերին 40.6%-ով նվազել է նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 2 հազար 984.5 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան